1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Արամ Ա կաթողիկոսը ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր 
քարտուղարին

ԱՆԹԻԼԻԱՍ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (Ե.Հ.Խ.) ընդհանուր քարտուղար, դոկտոր Եոան Սաքային: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Դոկտ. Սաքա Վեհափառ Հայրապետին պարզեց Ե.Հ.Խ.ին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաեւ յառաջիկայ տարի տեղի ունենալիք համաժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքը:

Նորին Սրբութիւնը Ե.Հ.Խ.էն ներս ունեցած երկար տարիներու իր փորձառութեան լոյսին տակ, ընդհանուր քարտուղարին փոխանցեց իր տեսակէտները կարգ մը կարեւոր խնդիրներու ու ծրագիրներու գծով: Յայտնենք, որ համաժողովի պատրաստութեան աշխատանքներու լծուած յանձնախումբերուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները իրենց կարեւոր նպաստը պիտի բերեն:

Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընեւի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]