Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատվաստվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է «COVID-19»-ի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես «COVID-19»-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:

ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր «COVID-19»-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am