1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ ժամկետները

Գնել Սանոսյանը հայտնեց նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 
ժամկետները

ԱՐՄԱՎԻՐ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է նոր ատոմակայան կառուցել և այդ հարցով քննարկումներ ընթանում են՝ հաշվի առնելով այն, որ գործող ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Դա նշանակում է, որ մինչև 2036 թվականը պետք է պատրաստվել և իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները»,- ասաց Սանոսյանը։

Նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները իրենց հաշվարկներով կտևեն մոտ 7-8 տարի։

«Դա նշանակում է՝ 2026-2027 թվականից պետք է սկսել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, որպեսզի երբ գործող ատոմակայանի ժամկետն ավարտվի, մյուսը սկսի աշխատել»,- եզրափակեց Սանոսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]