1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միգրանտների խումբը Բելառուսից ճեղքել-անցել Է Լեհաստան

Միգրանտների խումբը Բելառուսից ճեղքել-անցել Է Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրանտների խումբը Բելառուսից «Բրուզգի» անցակետով ճեղքել-անցել Է Լեհաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Sputnik Բելառուսը: «Փախստականները վնասել են փշալարերով արգելափակոցը <…>, Լեհաստանի ոստիկանությունն ամեն բան տեսագրել Է»,- ասվում Է գործակալության Telegram-ալիքում:

Նշվում Է, որ «միգրանտները, լքելով Բելառուսի տարածքը, շարժվում են Լեհաստանի պաշտպանիչ արգելափակոցի երկայնքով»: Կադրերում պատկերված խումբը բաղկացած Է մի քանի տասնյակ մարդուց: Դեռ ամռանը Լեհաստանի եւ մերձբալթյան երկրների հետ Բելառուսի սահմաններին ավելացել Է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից անօրինական միգրանտների հոսքը, որոնք փորձում են անցնել Արեւմտյան Եվրոպա:

Իրադրությունը սրվել Է նոյեմբերի 8-ին, երբ արգելափակիչ փշալարերի մոտ հավաքվել Էին շուրջ 2 հազար փախստականներ: Լեհ ուժայինները կանխել են ճեղքել-անցելու մի քանի փորձ, այդ թվում՝ արտասվաբեր գազի կիրառմամբ. անօրինական միգրանտները տարերային ճամբար են խփել: Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը դնում են Բելառուսի վրա: Մինսկում ժխտում են բոլոր մեղադրանքները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկան «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]