Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աֆղանստանի արեւելքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել մզկիթում պայթյունի հետեւանքով

Աֆղանստանի արեւելքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել մզկիթում պայթյունի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտվում Է, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն Է երկրի կրոնական կառույցում:

Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի Էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետեանքով ընդհանուր առմամբ զոհվել Է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]