Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների միջազգային օր

Վրաստանի նախագահը ՅՈւՆԵՍԿՕ-ին առաջարկել է սահմանել կովկասյան լեզուների 
միջազգային օր

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի ստեղծման 75-ամյակին նվիրված համաժողովում հանդես է եկել կովկասյան լեզուների միջազգային օր ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմից:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կովկասյան լեզվաընտանիքի վրա, դա Եվրասիական մայրցամաքում ամենափոքր լեզվաընտանիքն է, սակայն այն տասնյակ լեզուներ է ընդգրկում: Աբխազերենը մեկն է այն լեզուներից, որը հնագույն ժամանակներից ի վեր ներկայացնում է Կովկասը: Բոլոր այդ լեզուները, բացառությամբ վրացերենի, գտնվում են անհետացման վտանգի առաջ»,- ասել է Զուրաբիշվիլին՝  նշելով, որ պետք է փոխել ստեղծված իրավիճակը: «Դիմում եմ ձեզ՝ կազմակերպությանը մի նախաձեռնությամբ, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ու ներգրավվածությունը՝ սահմանելու կովկասյան լեզուների միջազգային օր: Մենք պետք է փրկենք դրանք»,- ասել է նա:

Կովկասյան լեզվաընտանիքում հաշվվում է ավելի քան 30 լեզու, որոնք միավորված են 4 խմբում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]