1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը ժամը 14-ի նախնական տվյալներով 25.71 տոկոս է

Հայաստանի 5 համայնքների ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը ժամը 14-ի 
նախնական տվյալներով 25.71 տոկոս է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավան, Կապան, Իջևան, Արզնի և Լերմոնտովո համայնքներում նոյեմբերի 14-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է այդ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր 80 798 թվի 25.71 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

 

Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են նոյեմբերի 14-ին անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով  հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնկան ընտրական հանձնաժողովից, նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ:
         

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]