1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընդդիմության պահանջով ԱԺ-ն արտահերթ հրատապ նիստ չի գումարի

Ընդդիմության պահանջով ԱԺ-ն արտահերթ հրատապ նիստ չի գումարի

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովն ընդդիմադիր խմբակցությունների պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող, քանի որ ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որն անբավարար է:

«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]