Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել Արթուր Հովհաննիսյանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել Արթուր 
Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել Արթուր Հովհաննիսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության քարտուղարի պարտականությունները։Շնորհակալ եմ մեր երկրի համար կարևորագույն այս շրջափուլում նման վստահության համար։  Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է Հովհաննիսյանը:

Մինչ այդ խմբակցության քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Նազելի Բաղդասարյանը, ով նշանակվեց Շիրակի մարզպետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]