Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ռազմական գործողությունները կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային խնդիր առաջանա. պատգամավոր

Ռազմական գործողությունները կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ 
տարածաշրջանում անվտանգային խնդիր առաջանա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականությամբ շատ արագ կարող են այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Վերջին օրերին, ցավոք, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից՝ խաղաղությանը միտված գործընթացների վիժեցման, որը սկզբում դրսևորվում էր Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածի Որոտանի հատվածում իբր մաքսային  հենակետ տեղադրելով: Դրանից հետո, տեսնելով, որ մեր ժողովուրդը դիմակայում է և այլ կերպ է փորձում լուծել խնդիրները՝ նոյեմբերի 16-ին նույն հենակետը տեղադրեցին  Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում՝ կտրելով Ճակատենի կապը մյուս գյուղերի հետ: Հետո, տեսնելով, որ սա նույնպես մեզ չի ստիպում այն գործողությունների դիմել, որոնք իրենք են ցանկանում, այսօր արդեն Ադրբեջանը դիմել է ռազմական հարձակման, ոտնձգության քայլին»,-ասաց Խաչատրյանը:

Այս պահին լոկալ մարտական գործողություններ են ընթանում ՀՀ սահմաններում, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: «Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան»,-ասաց պատգամավորը:

Նա կոչ արեց Հայաստանի գործընկերներին, դաշնակիցներին և այն պետություններին, որոնց հետ ՀՀ-ն ունի համապատասխան համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկել՝ այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]