Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է ցուցաբերի. Արամ Առաջին

Հայ ժողովուրդը ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք պետք է 
ցուցաբերի. Արամ Առաջին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է հայտարարությամբ՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Արամ Առաջինը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ ներկա կացության մեջ, երբ թշնամին, արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է իր հանցավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ, հայ ժողովուրդը պետք է ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք ցուցաբերի:

«Արցախյան 44-օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անցած՝ նույն թշնամին, աշխարհի դիմաց, արհամարհելով մարդկային իրավունքի հիմնական սկզբունքները և ոտնակոխելով միջազգային օրենքները, շարունակում է իր ոճրային արարքները Հայաստանի նկատմամբ: Հստակ են թշնամու հետապնդած նպատակները: Հայաստանի դաշնակիցների և բարեկամ նկատվող երկրների լռությունը տարօրինակ է: Այս կացության դիմաց մեր ժողովուրդը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, պետք է ցուցաբերի ամուր միասնականություն, աննկուն կամք և անզիջող կեցվածք», - գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]