Սպորտ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանձնաժողով ստեղծելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնաժողովի ղեկավարն է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հանձնաժողովում են ընդգրկված նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը, Երևանի փոխքաղաքապետը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում