Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Վրաստանը հրաժարվում է մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին

Վրաստանը հրաժարվում է մասնակցություն ունենալ «3+3» ձևաչափին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։

«Վրաստանը չի մասնակցի «վեցի հարթակ» նախաձեռնությանը։ Ես այդ մասին հայտնել եմ նաև Թուրքիա և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ»,-ասել է Զալկալիանին։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված այդ նախաձեռնությունը ենթադրում է նոր հարթակ, որին կմասնակցեն Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, ու նրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]