Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պենտագոնի ղեկավարը խոստացել է թույլ չտալ Իրաքում ԻՊ վերածնունդը

Պենտագոնի ղեկավարը խոստացել է թույլ չտալ Իրաքում ԻՊ վերածնունդը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն անում է հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերականգնելու Իրաքում իր ուժը և այս նպատակով մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:

«Մեզ շարունակում է անհանգստացնել «Իսլամական պետություն»-ը, իրաքյան կառավարությանը ևս ԻՊ-ն մտահոգում է: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ աջակցելու Իրաքի կառավարությանը, որպեսզի թույլ չտանք խմբավորման հզորացման վերականգնումը»,- Բահրեյնում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված համաժողովին հայտարարել է Օսթինը:

Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը 2022 թվականին կենտրոնացնելու է Իրաքում իր զինվորականների ջանքերը՝ վերապատրաստելու իրաքյան զինված ուժերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]