1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պուտինի և Բայդենի հանդիպման հիմնավոր նախապատրաստում է ընթանում. ՌԴ ԱԳ փոխնախարար

Պուտինի և Բայդենի հանդիպման հիմնավոր նախապատրաստում է ընթանում. ՌԴ ԱԳ 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

«Բայց որպեսզի շփումը կայանա, անհրաժեշտ է դրա հիմնավոր նախապատրաստումը, ինչով էլ մենք զբաղվում ենք»,- ասել է նա:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նախապատրաստվող հանդիպման օրակարգը շատ լայն է, հայտարարել է Ռյաբկովը:

«Օրակարգը հսկայական է»,- նշել է նա։

Ինչպես նշել է Ռյաբկովը, ԱՄՆ-ն Ռուսաստանին մի շարք պահանջներ է ներկայացնում, այդ թվում ՝ Ուկրաինայի թեմայով: «Նրանց պետք է հանգամանալից բացատրել, թե ինչ և ինչպես է տեղի ունենում, մենք զբաղվում ենք դրանով»,- պարզաբանել է նա:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ հայտարարել է, որ Պուտինի և Բայդենի հանդիպման համար ավելի նախընտրելի է տեսաձևաչափը, բայց ամեն ինչ կախված կլինի պետությունների ղեկավարների որոշումներից: Պեսկովի խոսքով ՝ շփումների ժամկետների վերաբերյալ առայժմ հստակություն չկա, դրանք կարող են կայանալ և մինչև Նոր Տարի, և ավելի ուշ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]