Սիրիացի վարձկանները կրկին բողոքում են, որ Արցախի դեմ կռվելու համար չեն վարձատրվել
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Ունենք վիրավոր մարդիկ։ Շատ մարդկանց կորցրել ենք պատերազմում։ Նրանք խլել են մեր աշխատավարձերը։ Մարդիկ սովից մահանում են»,- տեսանյութում նշում է Սիրիացի վարձկաններից մեկը։
Լրագրողը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որում Աբու Համշան իր զորքերին դասախոսում էր աղոթքի կարևորության մասին։ «Այնպես է դասախոսում, կարծես՝ աղոթքները քչացնելու են առևանգումները, սպանությունները, բռնաբարությունները և գողությունները, որոնք նրանք տարիներ շարունակ Սիրիայում խաղաղ բնակիչներին հանդեպ են իրականացրել»,- տեսանյութին կից գրել է Լինդսի Սնելը։
Turkish-backed Suleiman Shah commander Abu Amsha lectures his mercenaries on prayer, as though it will mitigate the kidnapping, murder, rape, and theft they've inflicted on civilians in Syria for years.
— Lindsey Snell (@LindseySnell) November 21, 2021
Video ends as he's saying جيش فاسد
(corrupt army), as though the SNA isn't. pic.twitter.com/biYga465r5
Արցախյան 44-օրյա պատերազմում սիրիացի վարձկան ահաբեկիչների մասնակցության մասին փաստել է ոչ միայն հայկական կողմը, այլև դրան անդրադարձել են մի շարք պետությունների ներկայացուցիչներ և միջազգային լրատվամիջոցներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում