1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մատչելի գներով չվերթեր 8 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի վաճառքը

Մատչելի գներով չվերթեր 8 ուղղություններով. Flyone Armenia-ն սկսում է ավիատոմսերի 
վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Flyone Armenia ավիաընկերությունը առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնում է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ Flyone club-ի անդամների համար՝ 34 եվրոյից։

Նշվում է, որ բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և բոլորի համար մատչելի գնով։

Ընկերությունից հայտնում են, որ Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական 2 չվերթ:

Հինգշաբթի և կիրակի օրերին կիրականացվեն Երևան-Թեհրան չվերթեր, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Չորեքշաբթի և շաբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Լիոն ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 44 եվրոյից:

Երևան-Թել Ավիվ չվերթեր կիրականացվի հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երկուշաբթի և ուրբաթ օրերին կիրականացվեն չվերթեր Երևան-Կրասնոդար ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Թբիլիսի ուղղությամբ չվերթեր կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Երևան-Քութայիս ուղղությամբ չվերթեր կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին, ավիատոմսերի արժեքը՝ սկսած 39 եվրոյից:

Ընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Ստամբուլ ուղղությամբ, ավիատոմսերի արժեքը սկսած 39 եվրոյից:

Ընկերությունն առաջարկում է սակագնային երեք փաթեթ՝ Standard, Loyal և Advantage: Standard սակագնային փաթեթը նրանց համար է, ովքեր նախընտրում են թռիչքի ամենապարզ տարբերակը։ Loyal և Advantage փաթեթները ներառում են բազմաթիվ առավելություններ և զեղչեր, այդ թվում՝ ուղեբեռի փոխադրում և մի շարք այլ հավելյալ ծառայություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]