1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լիբանանը ռուսաստանյան ընկերություններին հրավիրել է մասնակցել Բեյրութի ավերված նավահանգստի վերականգնմանը

Լիբանանը ռուսաստանյան ընկերություններին հրավիրել է մասնակցել Բեյրութի ավերված նավահանգստի վերականգնմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը շահագրգռված Է, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները մասնակցեն Բեյրութի նավահանգստի վերականգնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Աբդալա Բու Հաբիբը: Բու Հաբիբը նոյեմբերի 22-ին Մոսկվայում բանակցություններ Է անցկացրել Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

«Մենք խնդրել ենք խրախուսել ռուսաստանյան ընկերություններին՝ աշխատելու Լիբանանում եւ դրական արձագանք ենք ստացել, քանի որ հարկավոր Է վերականգնել Բեյրութի նավահանգիստը, դա հսկայական աշխատանք Է. ուստի մենք ռուսաստանյան ընկերություններին խնդրել ենք ժամանել: Նաեւ նախագծեր կան ԷլեկտրաԷներգիայի ոլորտում՝ դրա արտադրության ուղղությամբ մեր հնարավորությունները մեծացնելու նպատակով, ուստի նրանց խնդրել ենք՝ ժամանել»,-հաղորդել Է Բու Հաբիբը: Նախարարը հայտնել Է, որ կազմակերպելու Է հայտամրցույթ:

«Հարկավոր Է, որպեսզի ռուսաստանյան ընկերությունները մասնակցեն այդ նախագծերին»,-նշել Է նախարարը: Նաեւ նա հայտնել Է, թե երբ Է սկսվելու շինարարությունը:

«Այս տարի՝ ոչ, չի սկսվի, բայց, կարծում եմ, հաջորդ տարվա սկզբին՝ անպայմանորեն»,-հայտարարել Է նախարարը:

Ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ֆոնին Լիբանանի իշխանություններն ավելի քան չորս ամիս ի վիճակի չեն վառելիքով ապահովել Էլեկտրակայանները, ինչի կապակցությամբ գործնականում ամբողջ երկիրը մնում Է առանց պետական Էլեկտրամատակարարման: Ստեղծված իրադրությունը բացասաբար Է ազդում պետական հիմնարկությունների, հիվանդանոցների եւ գործարանների աշխատանքի վրա, ինչն առաջացնում Է սոցիալական լարվածության աճ:

2020 թվականի օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել Էր տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել Էին ապակիները, ավելի քան 300 հազար մարդ մնացել Էին առանց տանիքի:

Զոհվել Է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազար հոգի, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվել:

Լիբանանի ՆԳ նախարարության տվյալներով, ողբերգության պատճառը դարձել Է եռակցման աշխատանքների ժամանակ 2,7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումը, որը 2014 թվականին բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից եւ պահվել պահեստում: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի Էր ճանաչվել:

Դրանից հետո քաղաքում անցկացվել են հակակառավարական հանրահավաքներ, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել Է իր կառավարության պաշտոնաթողության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]