Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում սոցցանցերում հակաիշխանական գրառումների համար քրգործեր են հարուցվել

Թուրքիայում սոցցանցերում հակաիշխանական գրառումների համար քրգործեր են 
հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ հարուցվել են քրեական գործերի ազգային արժույթի՝ լիրայի անկումից հետո սոցիալական ցանցերում  փողոցային բողոքի ակցիայի կոչեր հնչեցնելու դեպքերի առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ քրգործեր հարուցվել են սոցիալական ցանցերում գրառումներ արած 271 օգտատերերի դեմ:

Թուրքական լիրայի անկումից հետո Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին իրականացվել: Մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականն ու իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումը:

Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45  տոկոսով:

Լիրայի կայունացման նպատակով նախորդ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքներից մեկը: Տոկոսադրույքի իջեցման ակտիվ ջատագովներից է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տոկոսադրույքներն անվանում է «ազգի դժբախտությունը»: ԿԲ-ն իր հերթին փորձում է համոզել իշխանություններին, որ տոկոսադրույքների նվազեցումը լուծում չէ, և այն բացասաբար է ազդելու ֆինանսական ցուցանիշների վրա:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]