ԲԿՄԱ-ն և «Էրեբունի»-ն շարունակում են հաջող ելույթները Հայաստանի բասկետբոլի առաջնությունում
10:35, 25 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը` Ա լիգան, շարունակվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերթական տուրում ԲԿՄԱ-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 111:86 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը վաստակած 33 միավորով Վենջի Վոլիսն էր (ԲԿՄԱ): Նա նաև 23 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:
Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունի»-ն և ՖԻՄԱ-ն: «Էրեբունի»-ն տոնեց չորրորդ հաղթանակը՝ 128:81 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը 32 միավորով Ջալիլ Մայերսն էր («Էրեբունի»): Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում