Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պայթյուն է տեղի ունեցել Մոգադիշոյում

Պայթյուն է տեղի ունեցել Մոգադիշոյում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին առնվազն հիգ մարդ Է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բուժաշխատողների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առայժմ մենք գիտենք հինգ զոհվածների եւ 23 վիրավորների մասին»,- մեջբերում Է գործակալությունը շտապ օգնության աշխատակցի խոսքը:

Իր հերթին Սոմալիի Goobjoog News նորությունների պորտալը հայտնել Է, որ պայթյունից տուժածների թվում աշակերտներ են եւ ուսուցիչներ: Պորտալի տվյալներով պայթյունը տեղի Է ունեցել Հոդանի շրջանում դպրոցի մոտ:

Մինչդեռ Somali Guardian պորտալը հայտնել Է, որ ահաբեկիչների թիրախն Է եղել դպրոցի մոտով անցնող՝ Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության ավտոշարասյունը: Գործել Է մահապարտ ահաբեկիչը:

Պայթյունը որոտացել Է դպրոցի եւ հիվանդանոցի մոտ: Պայթյունի ալիքից քանդվել Է երկու շենքերի պատերի մի մասը: Իշխանություններն արդեն հայտարարել են, որ ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը կրում Է «Աշ Շաբաբ» խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]