Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Իսրայելի ԱԳ նախարարին ներկայացրել է Ադրբեջանի վերջին 
ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]