1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի 
միջազգային ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ընկերությունների ֆեդերացիայի Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Բրիջիտ Էբեսենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել է Արցախի հետպատերազմյան հումանիտար ճգնաժամը եւ կազմակերպության դերը դրա լուծմանն ուղղված հարցերում: Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման տարածաշրջանային ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանում ԿԽ-ին եւ ԿՄ-ին առնչվող օրենսդրության վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ մշակվում է ԱՊՀ նմանաբնույթ մոդելային օրենք:

Քննարկվել է հայկական Կարմիր խաչի ընկերության կարողությունների զարգացման ուղղությամբ ԿԽ-ի եւ ԿՄ-ի միջազգային ֆեդերացիայի դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների անմիջական ներկայացվածությունն Արցախում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել առաջիկայում Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի Հայաստան այցին: ՀՀ ԱԺ նախագահը գլխավոր քարտուղարին ընդունելու եւ օրակարգային առաջնահերթությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]