1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոմա»-ն հաղթել է «Զարյա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

 «Ռոմա»-ն հաղթել է «Զարյա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում «Ռոմա»-ն տանը ընդունել էր ուկրաինական «Զարյա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «գայլերին» հաջողվեց 4 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականը պահելով անառիկ: «Ռոմա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Թեմի Աբրահամը և մեկական անգամ էլ աչքի ընկան Կառլես Սայոլը և Նիկոլո Ձանյոլոն:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 79-րդ րոպեին։

«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Հաջորդ` վերջին տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]