Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսական կենտրոնների բացում, հոբելյանական միջոցառումներ. Մոսկվայի տունն ամփոփել է 2021-ին կատարած աշխատանքը

Ռուսական կենտրոնների բացում, հոբելյանական միջոցառումներ. Մոսկվայի տունն 
ամփոփել է 2021-ին կատարած աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը, որի հիմնական նպատակը հայ-ռուսական բարեկամական կապերը զարգացնելն է, այդ նպատակով 2021-ին մի շարք կրթական, մշակութային և հումանիտար ծրագրեր է իրականացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը հիշեցրեց, որ իրենց առաջնահերթություններից է Հայաստանում ռուսաց լեզվի տարածումը: Հենց այդ միտումով կենտրոնի ջանքերով դեռ 2019 թվականից Հայաստանի 25 քաղաքում 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներ են կազմակերպվում, իսկ 2021-ի հոկտեմբերի 1-ից Մոսկվայի տունը բացել է ռուսական կենտրոններ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Ռուսական կենտրոններ են բացվել Արմավիրում, Վանաձորում, Վայոց ձորի մարզում: Մինչև 2021-ի ավարտը նախատեսում են կենտրոններ բացել նաև Իջևանում և Գեղարքունիքի մարզում:

«Համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ Մոսկվայի տունը Հայաստանի 16 դպրոցի 9 հազար դասագիրք է նվիրել: Ծրագիրը շարունակական կլինի: Տրամադրել ենք նաև 7 հազար կտոր գեղարվեստական գրականություն և՛ քաղաքային, և՛ մարզային գրադարաններին, դպրոցներին»,- նշեց Կարապետյանը:

Մշակութային նախաձեռնությունների շրջանակում կենտրոնն ամեն տարի մեծ շուքով համերգային և այլ ծրագրերով նշում է Մոսկվա քաղաքի օրը: 2021-ին տոնին միացել են մարզային կենտրոնները. կազմակերպվել են սպորտային ծրագրեր, ֆիլմերի ցուցադրություններ և այլն: Առաջիկայում Մոսկվայի տունը նախատեսում է լույս ընծայել «Հայաստանում ռուսական վայրերը» ալբոմը: Գրքում և՛ փողոցներն են, և՛ բնակեցված վայրերը, մշակութային ու կրթական հաստատությունները: Վահրամ Կարապետյանը հույս ունի, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ այն կհրատարակվի:

Խոսելով հումանիտար բնագավառում կատարած աշխատանքի մասին՝ Կարապետյանն ասաց, որ Մոսկվայի կառավարությունը մշտապես նյութական օգնություն է ցույց տալիս վետերաններին: «Մեզ համար պատիվ է, որ կարողանում ենք ակտիվ մասնակցել այս գործընթացին: Օգնություն ենք ցույց տալիս նաև բնակչության խոցելի խավին՝ համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Աջակցում ենք անապահով ընտանիքներին,  պատերազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած ընտանիքներին»,- շեշտեց կենտրոնի տնօրենը:

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին լրանում է Մոսկվայի մոտ տեղի ունեցած ճակատամարտի 80-ամյակը, երբ Խորհրդային բանակը սկսել է հարձակվել՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 4-ին Մոսկվայի տանը համերգ կկազմակերպվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]