Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նվեր Երևանին». «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում բացվել է Գրականության և արվեստի թանգարանի՝ մեծերի նվերների ցուցադրությունը

«Նվեր Երևանին». «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում բացվել է Գրականության և 
արվեստի թանգարանի՝ մեծերի նվերների ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային պողոտայի «Տաշիր Սթրիթ» պատկերասրահում հանրությանը ներկայացվեց «Նվեր Երևանին» նոր  ցուցադրությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հանքաշար» ՍՊ ընկերության միջև կնքված համագործակցության մասին հուշագրի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը իր հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ պատրաստել է տարվա լավագույն նվերը քաղաքամայր Երևանին և երևանցիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրության համար հատուկ են ընտրել այս խորագիրը, որպեսզի մեր անվանի գործիչների՝ միմյանց արված նվերների միջոցով հասարակությանը փոխանցեն կարևոր ուղերձներ և ձևավորեն օրիգինալ և թեմատիկ նվերներ մատուցելու արվեստը:

«Մենք նման ցուցադրություններ հաճախ ենք իրականացնում, բայց  այս անգամվա ցուցադրությունը տարբերվող է՝ նախ անվանումը «Նվեր Երևանին», երկրորդը՝ ցուցափեղկերում տեղադրված են նվերներ և ուղերձներ ՝ մեծերը՝ մեծերին, մեծերը՝ այլոցից ստացած և այլն: Մենք նաև ուզում ենք ասել, թե մեր հասարակության համար ինչքան կարևոր է իմանալ մեր մեծերի փոխհարաբերությունները : Ինչու չէ,  նաև իրար հաճախ նվեր տալու այս գեղեցիկ մշակույթը ձևավորենք, որ մարդիկ էլ ոչ թե գնան թանկության հետևից, այլ օրիգինալության հետևից, իմանան, որ մեր մեծերն էլ իրար նվերներ են արել և դա եղել է շատ բովանդակային և թեմատիկ »- նշեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը:

Ի՞նչ նվերներ են ստացել և միմյանց տվել հայ անվանի գործիչները. Ցուցադրության 10 ցուցափեղկերում տեղադրված QR-կոդերով այցելուները կարող են ներբեռնել ներկայացված ցուցանմուշների և դրանց տերերի մասին ամփոփ տեղեկատվական հոլովակներ՝ հայերեն և անգլերեն:

Ցուցադրությունը գործելու է մինչև 2022-ի մարտը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]