1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Արցախի Հանրապետության ներկայացուցիչը ելույթ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել «Հայաստան՝ մեկ տարի անց…» խորագրով խոշոր համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի միամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ՝ Սենատի նախագահ Ժերար Լարշեի բարձր հովանու ներքո։ Վերջինիս հրավերով համաժողովին մասնակցել և համաժողովի բացմանը նախագահ Լարշեի հետ ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Համաժողովի ընթացքում Սենատի քաղաքական ղեկավարությունից զատ, ելույթներով հանդես են եկել նախորդ տարվա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախ և Հայաստան այցելած ֆրանսիացի հանրային գործիչներ, որոնց թվում են հանրահայտ ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը, մեծ ճանաչում ունեցող փիլիսոփա Միշել Օնֆրեն, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության գլխավոր տնօրեն, ազդեցիկ կաթոլիկ առաջնորդ Պասկալ Գոլնիշը և այլք։

Հատկանշական է, որ Սենատի նախագահի հովանու ներքո տեղի ունեցող այս համաժողովի ընթացքում Սենատի հրավերով ներածական ելույթով հանդես է եկել նաև Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Համաժողովը եզրափակվել է Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար, Արևելքի քրիստոնյաների հարցերով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ելույթներով։

Համաժողովի ամբողջական տեսանյութը հասանելի է Սենատի պաշտոնական կայքում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]