1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում 
ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչպես են դրանք աշխատելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ:

«Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»,- ընդգծեց Փաշինյանը:

Կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: «Դրանքում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերին:

Փաշինյանը հանդիպումը, քննարկումն ընդհանուր առմամբ գնահատեց շատ դրական՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ռազմավարական գործընկերոջը՝ ՌԴ-ին իր նախաձեռնության համար: Ըստ նրա՝ եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել:

Փաշինյանն այս հարցում հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը, Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը, իր խոսքով, Հայաստանի ժողովրդից ստացել է մանդատ՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի, տարածաշրջանի համար: Նա հանդիպումը օգտակար համարեց այդ օրակարգի իրականացման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]