Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար
10:41, 27 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 27ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ախուրյան, Լանջիկ գյուղերում մառախուղ է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը (Վերին Խոտանան գյուղի հատվածը) դժվարանցանելի է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում