Մի շարք արաբական երկրներ դադարեցրել է ավիահաղորդակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ
11:22, 27 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր շտամի տարածման փաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Արաբական երկրներից ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էին նաև Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում