Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Գյումրիում միանգամից 6 տան տանիքներ են այրվել. փրկարարները մարել են հրդեհը

Գյումրիում միանգամից 6 տան տանիքներ են այրվել. փրկարարները մարել են հրդեհը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրիի Սունդուկյան փողոցում այրվել են միանգամից 6 տան տանիքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  նոյեմբերի 27-ին, ժամը  00:39-ին   Շիրակի մարզի փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Սունդուկյան  փողոցի թիվ 21 տան տանիքում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ: Հրդեհի բարդությունից ելնելով՝ պահանջվել է ևս 2 մարտական հաշվարկ, իսկ հետո՝ ևս մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց  ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության  ՃԿԿ ավագ հրահանգիչ  Հայկ Թևանյանը  հրդեհը մեկուսացվել է 01:45-ին, մարվել 03:54-ին: «Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը՝  կասեցնելով հրդեհի տարածումը հարակից տների վրա: Ընդհանուր այրվել է 250 քառակուսի մետր մակերես»,-նշեց Հայկ Թևանյանը :

Նշենք, որ հրդեհի առաջացման պատճառներն ուսումնասիրում են համապատասխան մարմինները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]