Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Մերկելը զինվորական նվագախմբին հանձնարարել է երգել Նինա Հեյգենի կատարումը կանցլերի պաշտոնից հրաժեշտի արարողության ժամանակ

Մերկելը զինվորական նվագախմբին հանձնարարել է երգել Նինա Հեյգենի կատարումը 
կանցլերի պաշտոնից հրաժեշտի արարողության ժամանակ

ԵՐԵՎԱՆ,27 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Բունդեսվերի նվագախումբը կատարելու  է «գերմանական փանկի մոր»՝ Նինա  Հագենի երգը, կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի հրաժեշտի արարողության ժամանակ: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է  «Նովայա Գազետան»:

Ավանդույթի համաձայն՝ միջոցառման երաժշտական նվագակցությունը կանցլերն ինքն է ընտրել։ Պանկ-ռոքեր Նինա Հեյգենի 1974 թվականի «You Forgotten the Color Film» (Du hast den Farbfilm vergessen) երգը հիթ է Գերմանիայում։

Ինչպես նաև քաղաքական գործիչը կանգնել է 50-ականների գերմանացի դերասանուհի և երգչուհի Հիլդեգարդ Կնեֆի «Ինձ համար կարմիր վարդերից պետք է անձրև գա» (Fur mich soll's rote Rosen regnen) ստեղծագործության ընտրության վրա։ Այս երկու երգերից բացի, Բունդեսվերի նվագախումբը փորձում է նաև քրիստոնեական օրհներգը «Աստված, մենք գովաբանում ենք քեզ» (Großer Gott, wir loben dich):

Կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա  դեկտեմբերի 2-ին։ Այն տեղի կունենա Բեռլինում՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության շենքի բակում։ Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով արարողությանը կնասնակցի 200-ից ոչ ավելի մարդ։

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]