1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀԱՀ-ից Նիդերլանդներ ժամանած 61 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՀԱՀ-ից Նիդերլանդներ ժամանած 61 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած երկու ինքնաթիռով Ամստերդամ ժամանած 600 ուղևորից 61-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Թեստի դրական պատասխան ունեցող ուղևորները կրկնակի թեստավորում են անցնելու՝ հասկանալու համար, թե արդյոք վարակված են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակակիրները հյուրանոցներում մեկուսանալու են:

Նոյեմբերի 26-ին Նիդերլանդների կառավարությունը դադարեցրել էր ավիափոխադրումները հարավային Աֆրիկայի երկրներից: Միաժամանակ, կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի տարածման տեմպերով պայմանավորված՝ գիշերները փակվելու են բարերը, ռեստորաններն ու խանութների զգալի մասը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]