Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում հայտնել են քաղաքացու մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքի մասին

Գերմանիայում հայտնել են քաղաքացու մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամով 
վարակման դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունից Գերմանիա վերադարձած քաղաքացու մոտ «ամենայն հավանականությամբ» հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի Հեսսեն նահանգի սոցիալական հարցերով նախարար Քայ Քլոզեն:

Նա հայտնել է, որ թեստի վերջանական արդյունքները դեռ պատրաստ չեն, սակայն վարակակիրն արդեն մեկուսացված է:

Շատ երկրներ ողջ աշխարհում դադարեցրել են ավիահաղորդակցությունը հարավային Աֆրիկայի երկրների և մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ կապված այդ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման մեծ տեմպերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]