Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահ

Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության 15-րդ ժողովում վերընտրվեց  Հայաստանի կինոգործիչների միության նախագահ:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  միության նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն  ներկա տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը  և միաձայն ընտրվեց: Հարություն Խաչատրյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ շատ դժվար չորս տարիներ են անցկացրել: «Մենք եկել էինք, որպեսզի զբաղվեինք կինոյով, արվեստով, վերականգնելով ու վերակառուցելով, բայց բավականին  դժվար  տարիներ անցկացրեցինք. պատճառը և համավարակն էր, և պատերազմն էր, և հազարավոր դժվարություններն էին, որ մենք ունեցանք:  Կարծում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք նորից վերականգնվելու, հասկանալու համար, որ կինեմատոգրաֆիան և կինոն մեզ համար շատ կարևոր է: Հասկացանք, որ պետք է մենք շարունակենք, պետք է ապրենք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց նա:

Մինչ ընտրությունը ներկայացվեց միության չորս տարիների կատարած աշխատանքները՝  բովանդակային և ֆինանսական  մասերով: Հայաստանի կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանի խոսքով՝ կինոյի տանը նախորդ 4 տարիների ընթացքում ցուցադրվել է 356 ֆիլմ, իրականացվել է 53 հանդիպում՝ ընտրված խորագրերով, անցկացվել է 6 կինոփառատոն, կազմակերպվել են կինոզրույցների շարք, եղել է պրոֆեսիոնալ գիլդիաների կազմավորում, իրականացվել են կինոյի տան շենքի  վերականգնման աշխատանքներ և էլի մի շարք կարևոր նախագծեր:  

Վերստուգիչ հանձնաժողովը, որն անցած չորս տարիներին խիստ վերահսկողությամբ հետևել է կինոգործիչների միության գործունեությանը, այն գնահատեց բավարարից լավ: Հայաստանի կինոգործիչների միության 153 անդամներից  ժողովին և քվեարկությանը ներկա էին 108-ը: Նախագահի ընտրությունից հետո  համագումարը ընտրեց  նաև վարչության կազմ: 

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց իրեն նորից հնարավորություն տալու համար և շեշտեց,  որ շատ անավարտ գործեր են մնացել, որոնք պետք է միասին շարունակեն:

                                                                                                                                                

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]