1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռիհաննան դարձել Է Բարբադոսի ազգային հերոս

Ռիհաննան դարձել Է Բարբադոսի ազգային հերոս

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ երգչուհի Ռիհաննան դարձել Է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս, որը նոյեմբերի 30-ին ավարտել Է բրիտանական իշխանության տիրապետությունից դուրս գալու գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռոբին Ֆենտին, որն ավելի շատ հայտնի Է որպես Ռիհաննա, ծնվել Է Բարբադոսում եւ պատանի հասակում տեղափոխվել Է ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու նպատակով:

2018 թվականի սեպտեմբերին նա Բարբադոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Է նշանակվել արտասահմանում կղզի պետության ժողովրդականացման մեջ ավանդ ներդնելու համար: Նրա պատասխանատվության ոլորտում են կրթության, զբոսաշրջության եւ ներդրումների հարցերը: Նոյեմբերի 30-ին Ռիհաննան մասնակցել Է Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահի պաշտոնակալման արարողությանը: Նա նստել Է արքայազն Չառլզից ոչ հեռու, արարողությանը հրավիրված մյուս անձանց հետ միասին:

«Մենք ձեզ ենք ներկայացնում Բարբադոսի ազգային հերոսին՝ դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենտիին»,-արարողության ժամանակ ասել Է վարչապետ Միա Մոտլին՝ իր խոսքը շարունակելով Ռիհաննայի երգերից մեկից մեջբերմամբ. «Շարունակիր փայլել ադամանդի պես եւ քո ժողովրդին փառաբանիր քո խոսքերով ու գործողություններով»: Սեպտեմբերի վերջին Բարբադոսի խորհրդարանը միաձայն պաշտպանեց Սահմանադրության մեջ կատարված այն ուղղումները, որոնք թույլ են տալիս հրաժարվել կառավարման միապետական ձեւից եւ երկիրը դարձնել հանրապետություն, իսկ գրեթե մեկ ամիս անց քվեարկեց կղզու գեներալ-նահանգապետ Սանդրա Մեյսոնին առաջին նախագահ նշանակելու օգտին:

Նոյեմբերի 29-ին նա երդում  տվեց եւ գլխավորեց պետությունը: Հանրապետության հաստատման եւ նախագահի պաշտոնակալման արարողությունը տեղի Է ունենում Բարբադոսի անկախության 55-ամյակի տոնակատարության օրը, որը երկիրն ստացել Է դեռ 1966 թվականի նոյեմբերի 30-ին: Սակայն մինչեւ այժմ պետության ղեկավարը հանդիսանում Էր բրիտանական իշխանությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]