Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի ֆիքսված և շարժական կապի ծառայությունները

«Շնորհավոր նոր տարիֆ». Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի ֆիքսված և 
շարժական կապի ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը Unity տարիֆով կմիավորի թե՛ ֆիքսված, թե՛ շարժական կապի ծառայությունները:  Միանալով Unity տարիֆներին՝ բաժանորդները յուրաքանչյուր ամիս կարող են ստանալ մինչև 400 Մբ/վրկ արագությամբ տան ինտերնետ, մինչև 6 000 րոպե դեպի տեղական  բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, Super Wi-Fi սարք և հատուկ սակագնով մինչև 4 հավելյալ Unity Super SIM-քարտեր՝ նոր տարիֆն ամբողջ ընտանիքով վայելելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանն ասաց, որ նոր առաջարկն աննախադեպ է:

«Առաջին անգամ Ucom-ը իր բաժանորդներին ու հաճախորդներին ներկայացնում է կոնվերգենտ ծառայություն: Մեկ տարիֆը ներառում է մի քանի ծառայություն: Unity ծառայությունն ունի ինտերնետ, որի սահմաններն ընդլայնվել են. տրամադրելու ենք մինչև 400 Մբ/վրկ արագություն: Կարևոր են նաև հեռուստաալիքները: Առաջարկության մեջ ներկայացված են 200-ից ավելի հեռուստաալիք և նոր տեխնոլոգիաներ, որոնք ենթադրում են 6-րդ սերնդի Wi-Fi և այլ սարքավորումներ, որոնք գրեթե տասն անգամ ավելի արագ են, մի քանի անգամ ավելի հասանելի և ավելի կայուն: Այս ամենին միանում է նաև շարժական կապը, որը ենթադրում է անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ»,- պատմեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Level Up սակագնային ծառայությամբ պայմանավորված՝ ընկերությունը չի հասցնում սպասարկել հաճախորդներին, և հերթերը շատ են, իսկ Unity ծառայությունն ավելի գրավիչ է, ինչը ևս ենթադրում է, որ սպասարկման կենտրոններում հերթեր կգոյանան: Հերթերից խուսափելու նպատակով Ucom-ը մեծացրել է սպասարկման ծավալները և ընդլայնել ցանցի հնարավորություններն ու թարմացրել դրանք:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանն էլ, ներկայացնելով ծառայության առավելությունները, ընդգծեց, որ նոր առաջարկը ենթադրում է սակագնային  փաթեթների շարք: «Ամեն առաջարկ ներառում է և՛ բջջային կապի, և՛ ֆիքսված կապի ծառայությունները: Կան երկուսը մեկում, երեքը մեկում, չորսը մեկում փաթեթներ: Խոսքը ծառայությունների քանակի մասին է՝ շարժական կապ, ֆիքսված տան ինտերնետ, հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ: Մենք մի քանի անգամ բարձրացրել ենք ֆիքսված ինտերնետի արագությունը, բջջային կապն ավելացել է բոլոր առաջարկներում»,- շեշտեց Առուստամյանը:

Ընտրելով ամենահարմար տարիֆը՝ ամսական ընդամենը 8 000-20 000 դրամի շրջանակում, բաժանորդները ոչ միայն հնարավորություն ունեն ստանալու անսահմանափակ ինտերնետ և շատ րոպեներ, այլև տան ամենաարագ ինտերնետը, ամենաշատ հեռուստաալիքները, չհաշվել րոպեներն ու մեգաբայթերը և խնայել ընտանեկան բյուջեն, իսկ վճարումը կատարել միասնական հաշվով՝ պարզապես լիցքավորելով Unity տարիֆի հիմնական հեռախոսահամարը:

Unity տարիֆների առավելությունները շատ են: Super Unity տարիֆներին միանալու դեպքում բաժանորդները կստանան Super Wi-Fi սարք, որը 16 անգամ ավելի արագ ինտերնետ, երկու անգամ ավելի լայն ծածկույթ և 2 անգամ ավելի կայուն Wi-Fi է ապահովում տան ամեն սենյակում:

Նոր տարիֆները ներկայացված են մարզային՝ Unity 7 000 և Unity 9 000  տարբերակներով, ինչպես նաև «գին-որակ-ներառումներ» լավագույն համադրությամբ՝ Unity 8 000, Unity 12 000, Super Unity 16 000, Super Unity 20 000 տարբերակներով: Վճարելով ամսական ընդամենը 16 000 դրամ՝ Super Unity 16 000 տարիֆի բաժանորդները կստանան մինչև 300 Մբ/վրկ արագությամբ ֆիքսված ինտերնետ, Super Wi-Fi սարք, անսահմանափակ շարժական ինտերնետ, 3000 րոպե դեպի տեղական բոլոր  ցանցեր, Արցախ,  ԱՄՆ և Կանադա զանգելու, ինչպես նաև  180 րոպե տան հեռախոսից օգտվելու համար, 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն: Unity Super SIM կանխավճարային քարտերը հասանելի են բացառապես Unity տարիֆներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Unity տարիֆից դուրս Unity 1 500 SIM-քարտի ամսավճարը 3 000 դրամ է, իսկ Unity 3 500-ի ամսավճարը՝ 5 000 դրամ:

Մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12 000 և Unity 9 000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ: Դրա շրջանակում Unity 12 000 տարիֆով բաժանորդները յուրաքանչյուր ամիս մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կստանան անսահմանափակ ինտերնետ և 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո ամսական կստանան 30 ԳԲ ինտերնետ ու կդիտեն 150 TV ալիք, իսկ Unity 9 000 մարզային տարիֆով բաժանորդները կունենան 200+ հեռուստաալիք դիտելու հնարավորություն, որից հետո կդիտեն 150-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]