1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները Կովկասում

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են զարգացումները 
Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռիգայում՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման մտադրության մասին Բլինկենը դեռևս հանդիպումից առաջ ասել էր լրագրողների համար իր հայտարարության ընթացքում:

«Երկուսս էլ կարևորում ենք տարբեր հարցերում մեր տեսակետները համեմատելը, այդ թվում և իրադրությունն Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ, Արևմտյան Բալկաններում, ինչպես նաև Կովկասում և մի շարք այլ ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարբեր հարցերի շուրջ ԱՄՆ և Թուրքիայի միջև տարվող կարևոր աշխատանքին ու համագործակցությանը»,- հայտնել էր Բլինկենը:

Հանդիպման ավարտից հետո «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Չավուշօղլուն՝ նշելով. «Պետքարտուղար Բլինկենի հետ քննարկեցինք զարգացումները Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում և Կովկասում, ինչպես նաև խոսեցինք երկկողմ հարաբերությունների մասին»:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]