1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ 
ներդրումային ծրագրերի առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Կառավարությունից, քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները:

Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն:

Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը Կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ՝ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]