1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախում նոյեմբերին ծնունդների աճ է գրանցվել՝ մոտենալով մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին

Արցախում նոյեմբերին ծնունդների աճ է գրանցվել՝ մոտենալով մինչև պատերազմն 
ունեցած ցուցանիշներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում նոյեմբերին 178 ծնունդ է գրանցվել. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ այս թիվը նախորդ ամիսների համեմատ ռեկորդային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել։ Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։  Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։ Ուզում եմ հավաստիացնել, որ Արցախի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։  Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին, իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան»,-նշել է Արայիկ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]