Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Հայաստանն այս ձմեռ զբոսաշրջիկներին ներկայանալու հետաքրքիր առաջարկներ ունի

Հայաստանն այս ձմեռ զբոսաշրջիկներին ներկայանալու հետաքրքիր առաջարկներ ունի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային ռաֆթինգ, սնոուքայթինգ, սնոուբորդինգ. այս տարի Հայաստանը զբոսաշրջիկներին նորովի ներկայանալու հետաքրքիր առաջարկներ ունի։

Համավարակով և պատերազմով պայմանավորված զբոսաշրջիկների կորուստը այս տարի վերականգնելու շանսեր ունենք՝  նշում են ոլորտի մասնագետները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում զբոսաշրջության կոմիտեից վստահեցրին՝ ամեն քայլ անում են զբոսաշրջիկներին մեր երկիր բերելու համար։

Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի և թվային մարքետինգի փորձագետ Գայանե Այվազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ  ձմռան ամիսներին արդեն իսկ նախատեսել են մի շարք արշավներ թվային դաշտում, որոնք հենց միտված են բարձրացնելու Հայաստանի գրավչությունը՝ որպես ձմեռային հետաքրքրությունների երկիր։

Զբոսաշրջության կոմիտեից վստահեցնում են՝ ձմեռը բարենպաստ է թիրախավորված մարքեթինգային արշավներ անելու համար։ Խոշորացույցի տակ են հիմնականում Ռուսաստանը, եվրոպական որոշ երկրներ, ԱՄՆ-ն և վերջերս ակտիվություն ցուցաբերած Ուկրաինան։ Պնդում են՝ շատ անելիքներ կան ավելի բարենպաստ դիրքերից Հայաստանը դիրքավորելու և ցույց տալու մեր երկրի բոլոր գրավչությունները, որոնք հաստատ կհետաքրքրեն զբոսաշրջիկներին։ 

Տուրիստական ընկերություններն առաջարկներով են հանդես գալիս, նշում՝ ձմռանը զբոսաշրջիկների հոսքը ակտիվացնելու համար միջոցները շատ են։ Հայաստանը Ծաղկաձորից և Ջերմուկից բացի զբոսաշրջիկներին ներկայանալու շատ ուրիշ տարբերակներ ունի։ 

«One way tour»-ի հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանը նշում է՝ հարկավոր է շատ մեծ միջոցառումներ կազմակերպել, գովազդել Հայաստանը՝ առաջին հերթին որպես ապահով երկիր:

Նրա խոսքով՝ հարկավոր է կապեր հաստատել այն երկրների զբոսաշրջային գործակալների հետ, որտեղից Հայաստանը ցանկանում է զբոսաշրջիկների ներգրավել: 

Մաթևոս Բարսեղյանն ընդգծում է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջիկների ներգրավելու առումով Հայաստանի համար հետաքրքիր երկրներում աշխատող զբոսաշրջային գործակալները մարդկանց առաջարկեն Հայաստան այցելելու տարբերակները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]