Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան Ուկրաինային հայտարարվածից ավելի շատ Bayraktar է վաճառել. Bloomberg

Թուրքիան Ուկրաինային հայտարարվածից ավելի շատ Bayraktar է վաճառել. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը:

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրներին, հայտնել է, որ խոսքը մի քանի տասնյակ ԱԹՍ-ների մասին է: Առնվազն ևս 24-ը նախատեսվում է ապագայում մատակարարել Ուկրաինա:

Թուրքիայի կառավարությունում և Bayraktar-ի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Ուկրաինան 2018 թվականին պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ՝ ոչ պաշտոնական տվյալներով վեց Bayraktar TB2անօդաչու թռչող սարք և դրանց կառավարման երեք կայան մատակարարելու վերաբերյալ: Մատակարարումներն ավարտվել են 2019-ի նոյեմբերին: Պայմանագրի գումարը կազմել է 69 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]