1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք

Բելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է Իրաք

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մինսկի օդանավակայանի լրատվական ծառայությունը:

Նախորդ տարհանման չվերթն իրականացվել էր դեկտեմբերի 2-ին, երբ Բելառուսի մայրաքաղաքից Իրաք էր տեղափոխվել 427 փախստական: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 18-ից Բելառուսից տարհանվել է ավելի քան 2700 փախստական:

Բելառուսի ու Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամը, որը սկսվել էր 2021 տարվա սկզբից, խիստ սրվել էր նոյեմբերի 8-ին: Մի քանի հազար մարդ բելառուսական կողմից մոտեցել էր լեհական սահմանին, ոմանք փորձել էին ապօրինի հատել սահմանը և մուտք գործել Լեհաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]