1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. Փաշինյան

ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է և որոշող, ի կատար է ածված. 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝  նշելով, որ ՏԻՄ ընտրությունների  որակը, երբ քաղաքացին տեր է եւ որոշող, ի կատար է ածված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»:

Վարչապետը շեշտել է՝ պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի ապագայի երաշխիքը:

Հայաստանի տարբեր մարզերի 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]