Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Արմեն Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձել են արտաքին մարտահրավերների հաղթահարման ուղիներին

Արմեն Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հանդիպման 
ընթացքում անդրադարձել են արտաքին մարտահրավերների հաղթահարման ուղիներին

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, դեկտեմբերի 6-ին ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]