Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արման Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում նշել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը

Արման Թաթոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում նշել է Ադրբեջանում պահվող 
հայ գերիների վերադարձի անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 6-ին Փարիզում հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի մարդու իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից, քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են տվյալ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։ 

Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։

Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունները հայատյացության քաղաքականություն են տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ են պահում երկու ժողովուրդներին, վտանգում այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության հետևանք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։

COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]