Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց 
ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի առաջին փոխնախագահ տիկին Ստեֆանի Պերնոյի, տնտեսական հարցերով խորհրդական Սոֆի Կրուզի և «Քվեբեկ, Ֆրանսիա և ֆրանկոֆոնիա» գործընկերության ղեկավար Ագնես Հերնյուի ղեկավարած պատվիրակության անդամները դեկտեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ը տեղեկացնում է, որ  հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

 Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Ստեֆանի Պերնոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]