Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս 2022

Եռակողմ հայտարարությունների շրջանակից դուրս որևէ հարց չի քննարկվում. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

Եռակողմ հայտարարությունների շրջանակից դուրս որևէ հարց չի քննարկվում. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկում որևէ հարց, որը դուրս է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի  և Սոչիի եռակողմ հայտարարությունների շրջանակից:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցին, որում պատգամավորը հիշեցրել էր Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցք» բացելու մասին խոսքերը:

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչ պայմանավորվածություններ կան այդ մասով, արդյոք կան բանավոր պայմանավորվածություններ:

 «Ես ուզում կրկին հաստատել և հավաստել, որ մեր քննարկումները կամ բանակցությունները հիմնված են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և Սոչիի եռակողմ հայտարարությունների հենքի և հիմքի վրա: Դրանց շրջանակներից դուրս որևէ հարց նույնիսկ չի քննարկվում: Ըստ այդմ խոսել ինչ-որ բանավոր քննարկումների կամ պայմանավորվածությունների մասին, կարծում եմ, որ բացարձակ անտեղին է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Կյուրեղյանի հարցին, թե ինչո՞ւ հայկական զորքերն իրենց տեղում չեն, ադրբեջանական զորքերն իրենց տեղում չեն՝ եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո՝ փոխվարչապետն ասաց, որ մինչև օրս ՀՀ-ն հետևողական է եղել, փորձում է լիարժեք կատարել այն կետերը, որոնց տակ ստորագրել է:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]