Միջազգային

«Ռոսկոսմոս»-ը հայտնել է Լուսնի շուրջ զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու հնարավոր ժամկետը

1 րոպեի ընթերցում

«Ռոսկոսմոս»-ը հայտնել է Լուսնի շուրջ զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու հնարավոր ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսկոսմոս»-ը տիեզերական զբոսաշրջիկներին 2030 թվականից հետո կարող է առաջարկել թռիչքներ Լուսնի շուրջ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը՝ պատասխանելով կոմերցիոն թռիչքների հեռանկարների մասին հարցին:

Նա հիշեցրել է, որ անօդաչու ռեժիմով լուսնային «Орел» տիեզերանավի առաջին թռիչքը նախատեսված է 2023 թվականի վերջին:

Ավելի վաղ Ռոգոզինը հայտնել էր, որ «Орел» տիեզերանավը օդաչուով թռիչք կիրականացնի Լուսնի շուրջ 2028 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում