Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում դեկտեմբերի 9-ին նշվում է կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրը։

-1883 թ. դեկտեմբերի 9-ին ծնվել է Հակոբ Օշականը՝ արեւմտահայ հայտնի գրող, ուսուցիչ եւ մանկավարժ (մահ.՝ 1921 թ.)։

-1904 թ. դեկտեմբերի 9-ին ծնվել է Արուս Ասրյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ մեծանուն դերասանուհի, անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի կինը։ Իր բեղմնավոր աշխատանքի, լուսավոր ու բարձր արվեստի համար Ա. Ասրյանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով եւ այլ մեդալներով։

-1957 թ. դեկտեմբերի 9-ին մահացել է Ռուզաննա Վարդանյանը՝ թատրոնի հայ դերասանուհի (ծնվ.՝ 1898 թ.)։ Բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրը, գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը։

-1968 թ. դեկտեմբերի 9-ին ամերիկացի գիտնական, գյուտարար Դուգլաս Էնգելբարտն առաջին անգամ ցուցադրեց իր ստեղծած համակարգչային մկնիկը։

-1991 թ. դեկտեմբերի 9-ին Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (2014 թ.)։

-1996 թ. դեկտեմբերի 9-ին թողարկվեց «Օպերա» դիտարկիչի առաջին տարբերակը։

-1916 թ. դեկտեմբերի 9-ին ծնվել է Քըրք Դուգլասը՝ ամերիկացի հանրահայտ դերասան, հոլիվուդյան կենդանի լեգենդներից մեկը, ճանաչված դերասան Մայքլ Դուգլասի հայրը (մահ.՝ 2020 թ.)։

-1942 թ. դեկտեմբերի 9-ին առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։

-1717 թ. դեկտեմբերի 9-ին ծնվել է Յոհան Յոախիմ Վինկելմանը՝ գերմանացի հնագետ (մահ.՝ 1768 թ.)։

-1824 թ. դեկտեմբերի 9-ին Այակուչոյի ճակատամարտում Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակով Պերուն գրեթե ապահովեց իր անկախությունը։

-1918 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հայ-վրացական զինված ընդհարում, որը տեւեց մինչեւ դեկտեմբերի 31-ը։

-1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ժողովը վավերացրեց ցեղասպանության պայմանագիրը (կոնվենցիա):

-1958 թ. դեկտեմբերի 9-ին մահացել է Լեւոն Օրբելին՝ հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից։ Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում եւ ունեն համաշխարհային ճանաչում։ Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Պավլովի ուսմունքը՝ նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման գործընթացը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաեւ նրա՝ մարդու, առանձնապես՝ երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում:

-1964 թ. դեկտեմբերի 9-ին մահացել է Ասատուր Ասատրյանը՝ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։

-1970 թ. դեկտեմբերի 9-ին մահացել է Արտեմ Միկոյանը՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, «ՄիԳ» ռազմական օդանավերի ստեղծողը։ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Ստալինյան մրցանակի վեցակի դափնեկիր, Լենինյան մրցանակի դափնեկիր։

Ա.Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]